Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Գիա Կանչելին![]() 2 հոկտեմբերի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Երկարատև հիվանդությունից հետո մահացել է վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելին: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին: Կանչելին 84 տարեկան էր, բուժում էր ստանում թբիլիսյան հիվանդանոցներից մեկում: Կոմպոզիտորը հայտնի է դարձել ոչ միայն օպերաներով և սիմֆոնիկ գործերով, այլ նաև կինոյի և թատերական ներկայացումների համար գրած երաժշտական ստեղծագործություններով, որոնց թվին են պատկանում «Միմինո», «Կին-ձա-ձա», «Մի՛ վշտանա» հայտնի աշխատանքները: Գիյա Կանչելին ծնվել է 1935 թվականին Թբիլիսիում, սովորել է տեղի կոնսերվատորիայում: 1967-ից 1986 թվականների ընթացքում գրել է 7 սիմֆոնիա: 1976-ին ստացել է ԽՍՀՄ պետական պարգև, եղել է Սովետական միության ժողովրդական արտիստ, Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր: 1991-ից Կանչելին ապրում էր Գերմանիայում և Հոլանդիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |