Այսօր լրանում է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության 9 տարին27 հոկտեմբերի 2008 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության 9 տարին: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով խորհրդարան, գնդակահարեցին վարչապետ Վազգեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին եւ Հենրիկ Աբրահամյանին:Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, ով որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստաընկերությունում, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաեւ Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը: Դատական գործընթացը սկսվել է 2001 թվականի փետրվարի 15-ին: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին «Կենտրոն- Նորք-Մարաշ» առաջին ատյանի դատարանը եղբայրներ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, Էդիկ Գրիգորյանին, Վռամ Գալստյանին, Դերենիկ Բեջանյանին եւ Աշոտ Կնյազյանին ցմահ բանտարկության է դատապարտել: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Բոլոր յոթ մեղադրյալները մեղավոր են համարվել հայրենիքին դավաճանելու եւ ահաբեկչության մեջ: ՀՀ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել դատավճիռը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |