Ուզբեկստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին![]() 2 հոկտեմբերի 2019 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանը մտադիր է անդամակցել ԵՏՄ-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: «Ուզբեկստանի նախագահը որոշում է կայացրել և այժմ մշակվում է ԵՏՄ-ին Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է նա Ուզբեկստանի խորհրդարանի օրենսդիր պալատի նախագահ Նուրինջոն Իսմոիլովի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մատվիենկոն հույս է հայտնել, որ Ուզբեկստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի ուշանա: «Եթե դա տեղի ունենա, անշուշտ, դա մեծ գործ կլինի, քանի որ դա համապատասխանում է համաշխարհային պրակտիկային և հաշվի է առնում գլոբալիզացիայի նախագծերը: Հուսով եմ, համաձայնեցման գործընթացը չի ձգձգվի և մենք հնարավորություն կունենանք գործակցելու եվրասիական ընտանիքի շրջանակում»,-ասել է նա: Ըստ խոսնակի, երբ Ուզբեկստանն անդամակցի ԵՏՄ-ին, Ռուսաստանը նոր հնարավորություններ կունենա գործակցելու այդ երկրի հետ և կհեռացվեն «որոշակի խոչընդոտներն ու արգելքները, որոնք կան միջպետական հարաբերություններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |