Երեւանում մեկնարկել է «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովը27 հոկտեմբերի 2008 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հարվարդի համալսարանի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ Երեւանում մեկնարկել է «Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագիրը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ: «Հայաստանը մասնակցում է սեւծովյան անվտանգության ծրագրին առաջին իսկ օրվանից: Այս խորհրդաժողովը հնարավորություն է տալիս Սեւծովյան տարածաշրջանի երկրներին ակադեմիական ձեւաչափով ներկայացնել սեփական տեսակետները եւ որոշակի ուղերձ հղել նրա մասնակիցներին տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ»,-ասել է Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը: Խորհրդաժողովը կտեւի մինչեւ հոկտեմբերի 30-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |