Մոսկովյան «Արմենիա» ռեստորանը ընդդիմադիրներից հայցով խոշոր գումար կստանա 2 հոկտեմբերի 2019 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Տվերի շրջանի դատարանի դատավոր Սվետլանա Սամոխվալովան բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցն ընդդեմ ընդդիմադիրների՝ հուլիսի 27-ի բողոքի ակցիայի առնչությամբ: Պահանջները բավարարվել են մասնակի՝ պատասխանող կողմին պարտավորեցրել են տուժող կողմին 241,5 հազար ռուբլի վճարել՝ «Արմենիան» կես միլիոնից ավելի էր պահանջում: Ըստ «Արմենիայի» ներկայացուցչի, ռեստորանի շաբաթօրյա եկամուտը 155 հազար ռուբլիով թերի է ստացել: Բացի այդ, հուլիսի 27-ին ռեստորանում 40 անձի համար բանկետ պետք է լիներ ավելի քանի 396 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ, գրում է Meduza-ն: Պատասխանող կողմի փաստաբանները պնդում էին, որ «Արմենիան» չի հիմնավորել, թե ինչու է ստիպված եղել փակել ռեստորանը՝ չէ որ նման հրահանգ իշխանություններից չի եղել: Նրանք նաև նշել են, որ բանկետի գնացուցակի պատճենը չի կարելի վնասների ապացույց համարել: Փաստաբան Անդրեյ Տամուրկան հաշվարկել է, որ բանկետի յուրաքանչյուր մասնակցին բաժին էր ընկնում 4,3 կգ ուտելիք: «Մեզ մոտ դա ստանդարտ ճաշացանկ է, չափաբաժինների քաշ: Ճաշկերույթի ցանկը համաձայնեցվել է պատվիրատուի հետ: Բանկետի համար դա շատ չէ»,-ասել է «Արմենիայի» ներկայացուցիչ Հրանտ Խդրյանը: Ավելի վաղ դատարաններն արդեն բավարարել էին «Մոսգոռտրանսի» և «Ավտոմոբիլային ճանապարհներ» ընկերությունների նմանատիպ հայցերն ընդդիմության դեմ՝ ավելի քան 40 մլն ռուբլի ընդհանուր գումարով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |