Պեսկովը հաստատում է․ Պուտինն ու Բելլա Քոչարյանը հանդիպել են

Պեսկովը հաստատում է․ Պուտինն ու Բելլա Քոչարյանը հանդիպել են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ, կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի կնոջը՝ Բելլա Քոչարյանին: Այս տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Այս տեղեկատվությունը հաստատել էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Երևանում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա մասնակցել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին, որի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ է Մարտի 1-ի գործով։ Նա գտնվում է կալանքի տակ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---