Աշոտյան. ԵԱՏՄ գագաթնաժողովը Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանում անցկացվեց![]() 2 հոկտեմբերի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին Հայաստան եկած բարձրաստիճան հյուրերը այցելել են Սերժ Սարգսյանի օրոք բացված ԹՈՒՄՈ կենտրոն և Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված օդանավակայանով մեկնել Երևանից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը նաև հայտնել է, որ Հայաստանում անցկացված ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը կայացել է Սերժ Սարգսյանի շնորհիվ, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է Սարգսյանի օրոք: «Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Ռուհանիի հետ քննարկեց Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցված Հայաստան-Իրան գազամուղով Սերժ Սարգսյանի օրոք մեկնարկած «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ընդլայնման մասին»,- գրել է Աշոտյանը: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են նաև 3 հրավիրյալ երկրի ղեկավարներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |