Կառավարությունը որոշել է 40 օրով վարժական հավաքներ իրականացնել 3 հոկտեմբերի 2019 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների 40 օր ժամկետով վարժական հավաքներ իրականացնելու հարցը: Վարժական հավաքները կանցկացվեն 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: Հարցը Կառավարության նիստերի օրակարգում ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք այս վարժանքները ընթացքիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն են, թե՞ ոչ: Նախարարի խոսքով՝ դրանք տարբեր են: Նիկոլ Փաշինյանը նշել է, թե վարժանքները պլանային իրադարձություններ են: «Ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, և բազմաթիվ ծրագրերը, որ իրականացվում են, աննխադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ՝ որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ», - հավելել է վարչապետը: Դավիթ Տոնոյանը պարզաբանել է, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրության փոփոխություններով պայմանավորված՝ այս տարի բոլոր վարժանքները իրականացնում են կառավարության որոշմամբ՝ հավելելով, որ սա դրական կողմ էլ ունի՝ գործընթացը հրապարակային է և թափանցիկ: Փաշինյանը հավելել է, որ այս ծավալի զորահավաք, զորավարժությունների շրջանակում, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենալու: Սեպտեմբերի 24-ին Հայաստանում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |