«Սանիթեքը» քաղաքապետարանի որոշմանը կարձագանքի ծանուցումն ուսումնասիրելուց հետո 3 հոկտեմբերի 2019 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերությունն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի կողմից ընկերության հետ պայմանագիրը լուծարելու մասին որոշմանը և հայտարարել է, որ իր դիրքորոշումը կներկայացնի հոկտեմբերի 4-ին: «Ի պատասխան Երևանի քաղաքապետի հայտարարության, համաձայն որի, միակողմանի ամբողջությամբ լուծարվել է «Սանիթեքի» հետ կնքված պայամանագրերը, ընկերությունը հայտնում է` հաշվի առնելով պաշտոնական ծանուցման լայնածավալ լինելը` իրավաբանական թիմի կողմից համապատասխան ուսումնասիրությունից հետո ընկերությունը վաղը հանդես կգա համարժեք հայտարարությամբ», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հաշվի առնելով Երևանում «Սանիթեք» ընկերության կողմից աղբի սիստեմատիկ չհավաքման փաստը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը և շահագործվող աղբատարների անբավարար քանակը, 2019-ի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը և մի շարք այլ հանգամանքներ, Երևանի քաղքապետարանը միակողմանի լուծարել է ընկերության հետ պայմանագրերը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Քաղաքապետն իր խոսում նշել է, որ 2017 թվականից Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ այդ գործում և այդ իրավիճակը շարունակվել է մինչև 2019 թվականի սեպտեմբեր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |