Կոռուպցիան առանձին մարմին է քննելու, իրավապահ համակարգը կտրուկ ռեֆորմացվում է 3 հոկտեմբերի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում ընդունվել է Արդարադատության նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը: «Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական շեշտադրումն արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացման վրա: Նախագծով նախատեսվում էստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով: Ամբողջության վերանայնվում է իրավապահ համակարգը»,- Կառավարության նիստի ժամանակ նշել է ԱՆ Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե և մի շարք Քննչական վարչություններ կմիավորվեն: «2021 թվականին դրությամբ լինելու է 3 քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը, և Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի մասնագիտացված հիմնական մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ»,- ասել է Բադասյանը: Նախարարի խոսքով՝ սահմանվել է նաև անցումային 3 տարվա շրջան, որի ընթացքում ԱԱԾ օպերատիվ հատվածը շարունակելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Քննչական կոմիտեն կամ ՀՔԾ-ն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը: Այս նախագծով ակնկալվում է հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր: Ընդամենը 5 տարում հակակոռուպցիոն գործընթացի վրա 16․5 մլրդ դրամ է ծախսվելու։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |