Հույն բժիշկները կվերապատրաստվեն ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում 3 հոկտեմբերի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի ԶՈւ առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում: Այդ մասին ասվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին տեղեկացրել է, որ Հունաստանը շահագրգռված է իրականացնել նաև փորձի փոխանակման ծրագրեր: Դրա շրջանակում՝ հույն բժիշկները կայցելեն Հայաստան և ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում կանցնեն վերապատրաստում: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հնարավորություն կունենան մասնակցել ամռանը Հունաստանում անցկացվող զորավարժություններին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են կրթության և ռազմաբժշկության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելուն: Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդը, բարձր գնահատելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՊԲՀ-ին հրավիրել է մասնակցել 2020 թվականին Հունաստանում անցկացվող ռազմաբժշկական կոնֆերանսին: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |