ԵՊԲՀ ռեկտորը դատի է տվել նախարար Արսեն Թորոսյանին![]() 3 հոկտեմբերի 2019 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: ԵՊԲՀ ռեկտորը Առողջապահության նախարարից պահանջում է հերքել, իր գնահատմամբ, զրպարտչական արտահայտությունները և հատուցել պատճառված վնասը: Ռեկտորը հայցը ներկայացրել է հոկտեմբերի 2-ին, գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: Սեպտեմբերի 3-ին նախարարի ասուլիսը տապալվել էր, քանի որ ներս էր մտել մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը՝ փորձելով հարցեր ուղղել նրան: Թորոսյանը դուրս էր եկել սրահից՝ չպատասխանելով Թամայանին: Ավելի ուշ նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանել էր կատարվածը: «Այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպել է Արմեն Մուրադյանը, ով իր պաշտոնը նվեր էր ստացել նախկին իշխանություններից և սարսափած է, որ այս իշխանությունների օրոք կարող է կորցնել պաշտոնը: Ժամանակին լինելով հայտնի ընտանիքների քավոր, հայտնի մարդկանց ընկեր, աստիճանաբար կարիերայի աստիճանասանդղակով այդպես բարձրացել, հիմա ռեկտոր է բժշկական համալսարանի ռեկտոր է»,-ասել էր Արսեն Թորոսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |