ԱԺ նոր հանձնաժողովը կստուգի մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները

ԱԺ նոր հանձնաժողովը կստուգի մետաղական հանքարդյունաբերական ընկերությունները

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում նոր քննիչ հանձնաժողով կգործի, որը ստուգելու է մետաղական հանքարդյունաաբերական ընկերությունների գործունեությունը։ Հանձնաժողովի ստեղծման գաղափարը ԲՀԿ նախաձեռնությունն է:

Հանձնաժողովն ունենալու է 11 անդամ՝ 6-ն «Իմ քայլը» խմբակցությունից, 3-ը՝ ԲՀԿ-ից և 2-ը՝ ԼՀԿ խմբակցությունից:

«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի» ստեղծմանը կողմ է քվեարկել 111 պատգամավոր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---