ԵՊՀ գիտխորհուրդը բացասական կարծիք է տվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծին![]() 4 հոկտեմբերի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ գիտխորհուրդը հոկտեմբերի 3-ի նիստում քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և բացասական կարծիք ներկայացնել նախագծի վերաբերյալ: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ասել է, որ քննարկման ընթացքում կներկայացվեն դիտարկումներ, կլինեն ելույթներ, բացի դրանից՝ բոլորը կարող են հանդես գալ գրավոր առաջարկություններով մինչև այսօր՝ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ը։ «Բոլոր առաջարկությունները կհամակարգվեն և կներկայացվեն ամսի 5-ին տեղի ունենալիք ռեկտորների խորհրդի նիստին: Այսինքն՝ ոչ միայն գիտխորհրդի միասնական կարծիքն է ներկայացվելու, այլև անհատների առաջարկները»,-ասել է նա, հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: Գևորգյանի խոսքով, օրենքի այս նախագիծն արդեն երրորդ տարին է շրջանառվում, դրույթներ կան, որ ներառվում են, հետո հանվում: «Պարզ չէ, թե որ պահին պիտի ամրագրենք, որ ընդունելի լինի գիտակրթական հանրությանը: Միակ հիմնարար նոր դրույթը, որ այսօր կա այս նախագծում, գիտության ներառումն է»,- ասել է Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ օրենքի այս նախագծի համաձայն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը գրեթե զրոյացվել է, սակայն առաջարկել է դրա վերաբերյալ քննարկում չծավալել այսօր՝ հույս հայտնելով, որ դրա հետ կապված առանձին քննարկում կկազմակերպվի: Գեղամ Գևորգյանը գիտխորհրդին ներկայացրել է այն դրույթները, որոնք առարկելի են: Մասնավորապես՝ առաջին նկատառումը վերաբերում էր օրենքի նախագծի գլուխ 1-ի այն դրույթին, ըստ որի՝ անցում է կատարվում գիտական մեկ աստիճանի համակարգին: «Բազմիցս քննարկվել է այս հարցը: Ես առաջարկում եմ նախագծում ներդնել դոկտորի գիտական աստիճանը, որը տրվում է գիտակրթական ծրագրերի իրականացման և դոկտորական ատենախոսության պաշտպանության արդյունքում: Թե որ աստիճանն ինչ գիտական չափորոշիչների պետք է համապատասխանի, դա թող որոշվի»,- ասել է Գեղամ Գևորգյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |