Աշխատանքային գրքույկների թվայնացման վերջնաժամկետը դեկտեմբերի վերջին է![]() 4 հոկտեմբերի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019-ի դեկտեմբերի վերջին աշխատանքային օրն է՝ ամսի 27-ը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2016-ի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման մեջ, հայնտնում են սոցապ ծառայությունից: Որոշման դրույթներով՝ աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու): Հաշվի առնելով այն, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար՝ Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով տեղեկացնում է չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին: Սակայն մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ դրանք թվայնացման աշխատանքներն առավել ծավալուն են մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող գործատուների համար: Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացրել է, որ գրքույկները թվայնացման ներկայացնելու ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու համար անհրաժեշտ է դրանք հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |