Թանկյանն ու Համասյանը քննադատել են Տիկնիկայինում Vader խմբի համերգի չեղարկումը 4 հոկտեմբերի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ հայ երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը քննադատել են Տիկնիկային թատրոնում Vader լեհական խմբի երևանյան համերգի չեղարկումը: Մասնավորապես, Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարևոր է կեղծ ինֆորմացիային չխաբվելը՝ հատկապես, երբ խոսքն արվեստի մասին է: «Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում ավետարանական համայնքի անդամը ստեր ու ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի սաբոտաժի ենթարկի Հայաստանում արտիստիկ խոսքի արտահայտումը՝ մինչև իսկ ինձ ու SOAD-ին սատանիստ անվանելով»,- գրել է Թանկյանը՝ հավելելով, որ սա իրեն հիշեցրել է Օզզի Օսբորնի ու Մերիլին Մենսոնի հետ ԱՄՆ-ի որոշ հատվածներում կատարվածը: Համասյանն իր հերթին նշել է, որ երաժշտության մեջ դիկտատուրա չպետք է լինի: Նման համերգները չեղարկելու փոխարեն նա առաջարկել է հայկական հարսանիքներում «ռաբիսի» փոխարեն վերադառնալ ավանդական երաժշտությանը: Տիկնիկային թատրոնը չեղարկել էր լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվել էր ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։ Համերգի կազմակերպիչ Zhesht Events-ի ֆեյսբուքյան էջում նշվում է «համերգը կայանալու է ամեն գնով։ Նոր տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք շուտով»: Կարդացեք նաև՝ «Խավարամտությունը գլուխ է բարձրացնում, անկեղծ պիտի խոստովանեմ». Տիկնիկայինի տնօրենը՝ թատրոնում ռոք-համերգի չեղարկման մասին Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |