Գարեգին Բ-ն՝ «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ![]() 4 հոկտեմբերի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ և տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ: «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միությունը կազմված է տարբեր կրոնական առաջնորդների համաշխարհային խորհրդից, վեց տարածաշրջանային միջկրոնական մարմիններից և 90-ից ավելի ազգային մարմիններից, ինչպես նաև մի շարք միջկրոնական երիտասարդական միություններից` նպատակ ունենալով հանուն խաղաղության աշխարհի տարբեր կրոնական համայնքների արդյունավետ համագործակցության տեսլականով նպաստել դրանց միջև փոխգործակցության ձևավորմանը, համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում խաղաղության և համընդհանուր բարեկեցության հաստատմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |