iPhone 11-ի արտադրությունն ավելացրել են մեծ պահանջարկի պատճառով![]() 4 հոկտեմբերի 2019 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը խնդրել է մատակարարներին 10%-ով, կամ 8 մլն հատով ավելացնել iPhone 11-ի արտադրությունը, հայտնում է Nikkei Asian Review-ն իր աղբյուրների վրա հղումով: «Այս աշունը ավելի ծանրաբեռնված եղավ, քան մենք ենթադրում էինք: Նախկինում Apple-ը բավականին պահպանողական էր պատվերների հարցում»,-նշել է գործակալության զրուցակիցը, որը ծանոթ է իրավիճակին: Ինչպես նշում է Nikkei Asian Review-ն, Apple-ի նոր բյուջետային սմարթֆոնն ավելի մեծ պահանջարկ ունեցավ, քան ակնկալվում էր: Դա հաստատում է ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկի ռազմավարության հաջողությունը, որի առանցքում գնորդներին առավել մատչելի սմարթֆոններով գրավելն է թուլացող տնտեսության ֆոնին, գրում է «Վեդոմոստին»: Սեպտեմբերին Apple-ը 3 նոր iPhone ներկայացրեց՝ iPhone 11, iPhone 11 Pro և վերջինիս մեծ տարբերակը՝ iPhone 11 Pro Max: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |