Մարտական ոգին հայկական բանակի ամենակարեւոր զենքն է27 հոկտեմբերի 2008 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայկական բանակը մարտունակ է: Այն այսօր ավելի մարտունակ է, քան երեկ էր, եւ երեկ ավելի մարտունակ էր, քան երեկ չէ առաջին օրն էր, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, «բանակաշինությունը տեւական, ծանր, քրտնաջան աշխատանք է, որի հիմքում ընկած է նվիրվածություն եւ այն գաղափարն ու մտայնությունը, որ ամեն օր մի բան պետք է ավելանա: Ամեն տարի մեր բանակն ավելացնում է իր սպառազինությունը, իր մարտունակությունը եւ, որ շատ կարեւոր է, մարտական ոգին: Այն մեր բանակի ամենից կարեւոր զենքն ու սպառազինությունն է»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |