Հայաստանը ժամանակին եւ պատշաճ մակարդակով կիրականացնի Եվրոպական հարեւանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները27 հոկտեմբերի 2008 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի եւ Եվրամիությունում նախագահող Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Եվրոպական նոր հարեւանության ծրագրին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարեւորել են եվրոպական կառույցների հետ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանը ժամանակին եւ պատշաճ մակարդակով կիրականացնի Եվրոպական հարեւանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |