ԵՄ-ն պատրաստ է աջակցել արդարադատության ոլորտում Հայաստանի կառավարության օրակարգին![]() 4 հոկտեմբերի 2019 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվել է Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի և 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հաղորդմամբ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության կուռ հանձնառությունն` իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ: Հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգն՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը, ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Երևանին։ Հակտեմբերի 3-ին Կառավարության նիստում ընդունվել է Արդարադատության նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվում է նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |