ՃՈ. Հոկտեմբերի 6-ին փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհները 4 հոկտեմբերի 2019 - 18:50 AMT PanARMENIAN.Net - «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»՝ WCIT, միջոցառման պատճառով 2019 թ. Հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը փակ է լինելու՝ Հանրապետության հրապարակ մուտք գործող ճանապարհներով: Այս մասին տեղեկացրել է Ճանապարհային ոստիկանությունը: Մասնավորապես փակ են լինելու՝ Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից դեպի հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Խորենացու փողոցը՝ Խորենացու- Մհեր Մկրտչյան և Խորենացու-Զաքյան խաչմերուկներից՝ Շահումյան հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց-խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Փ. Բուզանդի փողոցը՝ Հանրապետություն- Բուզանդի և Քոչինյան-Բուզանդի խաչմերուկներից դեպի Աբովյան փողոց, Արամի փողոցը՝ Հանրապետություն-Արամի խաչմերուկից՝ դեպի Աբովյան փողոց, Նալբանդյան փողոցը՝ Նալբանյան-Թումանյան խաչմերուկից՝ դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցը՝ Պուշկին-Հին երևանցու խաչմերուկից՝ դեպի Սախարովի հրապարակ։ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |