Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին![]() 5 հոկտեմբերի 2019 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այս մասին փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած նիստում՝ խնդրելով միջնորդություն պատրաստել և պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։ Նույն նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով ՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Դատավոր Անա Դանիբեկյանը քննում է Մարտի 1-ի գործը, որով մեղադրյալ են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը ու Միքայել Հարությունյանը, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |