Տավուշում զոհված ավագ սերժանտը հետմահու պարգևատրվել է մեդալով

Տավուշում զոհված ավագ սերժանտը հետմահու պարգևատրվել է մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տավուշում զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվելէ Մարտական ծառայության մեդալով։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---