Նիդերլանդները մտադիր են հրաժարվել Հոլանդիա անվանումից 7 հոկտեմբերի 2019 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների իշխանությունները որոշել են ազգային ռեբրենդինգ անել և լիովին հրաժարվել Հոլանդիա անվանումից: Երկրի միջազգային իմիջի փոփոխմանը միտված արշավը, որը համաձայնեցված է կառավարության, գործարարների և զբոսաշրջության խորհրդի հետ, կգործարկվի մինչև տարեվերջ: Ըստ հաստատված ծրագրի, Նիդերլանդներ անվանումը կդառնա երկրի պաշտոնական բրենդը Եվրատեսիլում 2020-ի մայիսին, իսկ հետո՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ազգային ֆուտբոլի թիմը, որը հաճախ հոլանդական էին անվանում, այժմ բացառապես նիդերլանդական կկոչվի, գրում է «Վեդոմոստին» The Guardian-ի վրա հղումով: Հոլանդիա անվանումը զբոսաշրջիկների մոտ ասոցացվում է թմրանյութերի և «Կարմիր լապտերների» թաղամասի հետ, պարզաբանում է The Guardian-ը երկրի ԱԳՆ վրա հղումով: Վերանվանման նպատակն է ներկայացնել Նիդերլանդները որպես բաց, ինովացիոն և ներառական պետություն և դրանով իսկ խթանել արտահանումը, զբոսաշրջությունն ու սպորտի զարգացումը: Հոլանդիա են կոչվում Նիդերլանդների 2 գավառները, որոնք տնտեսապես և արդյունաբերորն ամենազարգացածներն էին և մեծ ճանաչում էին ստացել երկրի սահմաններից դուրս: Երկիրը պաշտոնապես Նիդերլանդներ է անվանակոչվել Վատերլոյի 1815թ. ճակատամարտից անմիջապես հետո, որտեղ Նապոլեոնը պարտություն կրեց: . Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |