«Ազատ հայրենիքի»՝ Արցախի նախագահի հավանական թեկնածուն Արայիկ Հարությունյանն է 7 հոկտեմբերի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար՝ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ անգամ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում»,- նշել է Հարությունյանը և ավելացրել, որ սպասվող համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Գրառման մեջ նշվում է, որ մասնավորապես որոշում է կկայացվելու սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Արայիկ Հարությունը չի թաքցրել նաև, որ հավանական թեկնածուն լինելու է ինքը՝ այդ առթիվ նշելով, որ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իր թեկնածության առաջադրման շուրջ ստացել է առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ, հայտնում է «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնը: Սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքան ուժի անդամ և համակիր թեկնածուները հանրապետության 228 համայնքներից 173-ում ընտրվել են համայնքի ղեկավարներ: Այդ առթիվ նա հայտարարել էր, որ հասարակության կողմից այն կարևոր երաշխիք է սպասվող համապետական ընտրություններից առաջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |