Որքան է արժեցել WCIT-2019-ի բացման համերգը 7 հոկտեմբերի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում կայացած WCIT-ի հանդիսավոր բացման համերգի համար ծախսվել է 450 մլն դրամ՝ մոտ $935 հազար ընթացիկ համարժեքով: Նշված գումարը Հայաստանի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Այս մասին որոշումը կայացվել էր Հայաստանի կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում: Համերգի սկզբում ելույթ էր ունեցել WCIT նվագախումբը, որի կազմում եղել են ավելի քան 100 երաժիշտ, որոնցից 30-ը՝ Հայաստանից։ Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Տոնական միջոցառման երկրորդ մասում ելույթ է ունեցել Գրեմմիի մրցանակակիր, հոլանդացի DJ Արմին վան Բյուրենը: Համերգն ուղեկցվել է լազերային շոուով և ավարտվել հրավառությամբ: WITSA-ի` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանը բարձր է գնահատել բացման միջոցառումն։ Իր խոսքերով, այն լավագույնն էր WCIT-ի 40 տարվա ընթացքում։ WCIT 2019-ի երևանյան համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT-2019-ի գլխավոր զեկուցողներից են Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, բարձր-նորարարական ծրագրային ապահովման Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթին, GPS նավիգացիոն համակարգերի արտադրության առաջատար Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաոն, արհեստական բանականության տեխնոլոգիաների առաջատար NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգը, VaynerX-ի նախագահ Գերի Վայներչուկը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |