Թրամփ. Ժամանակն է, որ ԱՄՆ-ն դուրս գա անհեթեթ ու անվերջ պատերազմներից Սիրիայում![]() 7 հոկտեմբերի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել գործողությունները Սիրիայում: Ըստ սկզբնական պլանի, ասել է Թրամփը, ԱՄՆ զորքերն այնտեղ պետք է մնային 30 օր (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ սկսել է ռմբակոծել Սիրիան 2014-ի սեպտեմբերին), գրում է «Կոմերսանտը»: «Մենք մնացինք և ավելի ու ավելի խրվեցինք առճակատման մեջ, որը ոչ մի տեսանելի նպատակ չունի: Քրդերը կռվում էին մեզ հետ, բայց նրանք դրա դիմաց շատ փող ու հանդերձանք են ստացել: Նրանք տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ: Ես 3 տարի զսպում էի այդ առճակատումը, բայց հիմա ժամանակն է դուրս գալու այդ անհեթեթ անվերջ պատերազմներից և մեր զինվորներին տուն վերադարձնել: Մենք կկռվենք միայն այնտեղ, որտեղ մեզ դա շահավետ կլինի և միայն հանուն հաղթանակի»,-գրել է Թրամփը Twitter-ում: Մինչդեռ ԵՄ-ում հայտարարել են, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը քրդերի դեմ Սիրիայում կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում: Օգոստոսին ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցում էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Կողմերը պայմանավորվեցին գործողությունների համակարգման կենտրոն ստեղծել: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ եթե Վաշինգտոնը ձգձգի նման գոտու ստեղծումը, Անկարան ռազմական գործողություն կսկսի քրդերի դեմ, որոնց սատարում է ԱՄՆ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |