Հայաստանն ու Նիգերիան զարգացնում են երկկողմ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Մոհամմադու Աբուբաքար Չիքանը (նստավայրը` Թեհրան): Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նրա նշանակումը սկիզբ կդառնա հայ-նիգերական հարաբերությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բազմակողմ տեղեկատվություն փոխանակել երկու երկրների միջեւ` ճշտելու համագործակցության հնարավոր բնագավառները: Նա կարեւորել է նաեւ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում, Հայաստանի եւ Նիգերիայի գործակցության զարգացման հարցերին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---