Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի էկոնոմիկան 8 հոկտեմբերի 2019 - 11:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի էկոնոմիկան, եթե վերջինս ինչ-որ գիծ հատի: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, սակայն չի հստակեցրել, թե ինչ գործողությունների համար կարող է պատժել Թուրքիային: «Ինչպես ես վճռականորեն ասել եմ ավելի վաղ, այժմ ևս կրկնում եմ, որ եթե Թուրքիան ինչ-որ բան անի, ինչը ես ըստ ինձ հատուկ անգերազանցելի իմաստնության, կհամարեմ չափից դուրս, ես ամբողջությամբ կոչնչացնեմ Թուրքիայի էկոնոմիկան, ինչպես նախկինում էլ եմ արել»,-հայտարարել է Թրամփը: Շուկաներն արագ են արձագանքել ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Հրապարակումից քիչ անց թուրքական լիրայի փոխարժեքը, ըստ MarketWatch-ի, նվազել է 2,31 տոկոսով, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել գործողությունները Սիրիայում: Ըստ սկզբնական պլանի, ասել է Թրամփը, ԱՄՆ զորքերն այնտեղ պետք է մնային 30 օր (ԱՄՆ-ն դաշնակիցների հետ սկսել է ռմբակոծել Սիրիան 2014-ի սեպտեմբերին): «Մենք մնացինք և ավելի ու ավելի խրվեցինք առճակատման մեջ, որը ոչ մի տեսանելի նպատակ չունի: Քրդերը կռվում էին մեզ հետ, բայց նրանք դրա դիմաց շատ փող ու հանդերձանք են ստացել: Նրանք տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ: Ես 3 տարի զսպում էի այդ առճակատումը, բայց հիմա ժամանակն է դուրս գալու այդ անհեթեթ անվերջ պատերազմներից և մեր զինվորներին տուն վերադարձնել: Մենք կկռվենք միայն այնտեղ, որտեղ մեզ դա շահավետ կլինի և միայն հանուն հաղթանակի»,-գրել է Թրամփը Twitter-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |