Մակունց. Ոստիկանության համակարգում փոփոխություններ կլինեն 8 հոկտեմբերի 2019 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո, որը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, հայտարարել է, որ քննարկման ձևաչափը ազատ էր և քննարկվել են ամենատարբեր թեմաներ, այդ թվում ՝ ոստիկանական համակարգում սպասվող փոփոխությունների մասին: Նիստին մասնակցել են իշխող կուսակցության պատգամավորները, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանել, հայտնում է Panorama.am-ը: Մակունցը նշել է. «Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, թե ի՞նչ հայեցակարգ պետք է մշակել: Խոսքը ՝ համապարփակ ռեֆորմների մասին է: Կա բարեփոխումների անհրաժեշտություն՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև տեխնիկական»: Լրագրողների պնդմանը, թե մասնավորապես առարկայական ի՞նչ փոփոխությունների պետք է սպասել, Մակունցը միայն հավելել է. «Առարկայական քննարկում չի եղել, եղել է թե ինչպիսի ոստիկանական համակարգ ենք ուզում ունենալ»: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ քննարկել են Ամուլսարի ծրագիրը ևս՝ վերահաստատելով այն ուղին, որի մասին խոսվել է նախկինում: «Խնդիրը՝ օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտ է»,-եզրափակել է Մակունցը: Իր հերթին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է, որ ոստիկանական համակարգում փոփոխությունների հարց քննարկվել է, սակայն այդ մասով դեռ հստակ հայեցակարգ չունեն: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |