Սպիտակ տուն. ԱՄՆ-ն զորքերը չի հանում Սիրիայից՝ տեղափոխում է![]() 8 հոկտեմբերի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի հանում զորքերը Սիրիայից, այլ «զինվորականների մի փոքր մասին» տեղափոխում է այլ ռազմակայաններ: Այդ մասին լրագրողներին ասել են Սպիտակ տանը: Ավլեի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսային շրջաններից: «Դա Սիրիայից զորքերը դուրս բերել չէ, խոսքը զինվորականների ոչ մեծ քանակի տեղափոխման մասին է»,-մեկնաբանել է Թրամփի խոսքերը վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը: Ըստ նրա, խոսքը 50-100,000 ամերիկացի զինծառայողի տեղափոխման մասին է, գրում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում ռազմական գործողություն սկսելու մասին և հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր է մոտեցնում Սիրիայի սահմանին: Վաշինգտոնը հրաժարվել է մասնակցել համատեղ ռազմական գործողությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն դուրս է բերում իր զինծառայողներին Սիրիայի հյուսիս-արևելքից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |