Քարդաշյանը՝ WCIT համաժողովում. Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում![]() 8 հոկտեմբերի 2019 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ռեալիթի շոուների հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը միացել է WCIT համաժողովին, որտեղ իր ելույթը նվիրված է հեռուստաինդուստրիայի վրա ՏՏ ոլորտի ազդեցությանը։ «Հաճելի է լինել այստեղ՝ Հայաստանում»,- իր խոսքը սկսել է Քարդաշյանը, հայտնում է Shantnews.am-ը։ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է, թե ինչպես կարող են կանայք հաջողության հասնել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Նրա խոսքով՝ պետք է կողմնորոշվել ընթացքից, փորձել ու կարողանալ։ «Կարծում եմ՝ որքան դուք սովորում եք ձեր ճանապարհի ամեն մի քայլից, ամեն մի սխալից ու ամեն մի հաջողությունից, ամեն ինչ, ինչ անում եք և ինչը ձեր ճանապարհի մի մասն է եղել … որքան դուք սովորում եք դրանից, այնքան ճիշտ քայլեր եք անում»,- ասել է Քարդաշյանը։ Նա պատմել է, որ կարիերայի սկզբում լավ չէր պատկերացնում, թե ինչ է անձնական տվյալների գաղտնիությունը և կիսվում էր իր կյանքի բոլոր դետալներով, սակայն ավելի հասուն տարիքում, երբ արդեն նաև երեխաներ ուներ, շատ լավ կողմնորոշվեց անձնական տվյալների ու ամեն ինչ ներկայացնելու միջակայքում։ Ամերիկահայ մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը ժամանել է Հայատան մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (World Congress on Information Technology, WCIT): Արդեն Երևանում Քարդաշյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբոլոգում՝ նշելով, որ ուրախ է լինել Հայաստանում: «Գիշերվա գրեթե ժամը 3-ն է և ես չեմ կարողանում քնել: Շատ ուրախ եմ այստեղ լինել և տեսնել ձեզանից յուրաքանչյուրին»,-գրել է Քարդաշյանը: Ամերիկյան TMZ հայտնի պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին՝ մասնավորապես, նշելով նրա այցն Էջմիածին, որտեղ Քիմը մկրտել է երեխաներին հայ սրբերի անուններով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |