Դատարանն Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել Ավստրիա 8 հոկտեմբերի 2019 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա, հայտնում է Shantnews.am-ը: Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդել է խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել: Փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անօրինական է, պետք է վերացվի, բացի այդ, Ալեքսանյանի հաղորդմամբ, Գևորգյանը Ավստիայում պետք է սրտի անոթի հետ կապված բուժզննում անցնի։ Նախկին փոխվարչապետը մեղադրյալ է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրգործի շրջանակներում։ Նա մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |