«Յանդեքսի» գլխավոր տնօրենը Փաշինյանին է ներկայացրել առանց վարորդ տաքսիի ներդրման փորձը 8 հոկտեմբերի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին: «Յանդեքսի» գլխավոր տնօրենը մասնավորապես, ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը և վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված: Ողջունելով «Յանդեքս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի մասնակցությունը ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ վարչապետը նշել է, որ հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ, և պարոն Վոլոժի հետ հանդիպումը խոսում է առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու երկկողմ պատրաստակամության մասին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքսը» հաջող գործունեություն ծավալի մեր երկրում և նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում», -ասել է Նիկոլ Փաշինյանը: «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիրը, գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ համաժողովին մասնակցելու հրավերի համար, ինչը լավ առիթ է տեխնոլոգիական ոլորտի զարգացման և Հայաստանի հետ փոխգործակցության օրակարգի շուրջ մտքեր փոխանակելու համար: Արկադի Վոլոժը նշել է, որ «Յանդեքսն» արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարված ներդրումները և հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է առաջնահերթություն, Հայաստանը շարժվում է տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհով, և այս առումով տարբեր, ներառյալ՝ ծառայությունների ոլորտում նորարարական տեխնոլոգիաների տարածումը հետաքրքրական է մեր երկրի համար: Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձևաչափով առավել առարկայական քննարկումներ սկսել և հետագա անելիքների առնչությամբ համապատասխան հանձնարարական տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |