ԳՇ պետ. Զորավարժություններում հակաօդային և հակատանկային նոր զինատեսակներ են փորձարկվել 8 հոկտեմբերի 2019 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հայկական Զինված ուժերում անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նաև նոր զինատեսակներ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ «Չնշելով անվանումները՝ կասեմ, որ հիմնականում դրանք վերաբերում են հակաօդային և հակատանկային պաշտպանությանը», - ասել է ԳՇ պետը, հայտնում է Aysor.am-ը: «Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով մենք ավելացրել ենք հնարավորությունները՝ հեռավորություն, բարձրություն և ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու ունակություն։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ Պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը։ Կարող է շատ փոքր մակերես ուներ տվյալ անօդաչու թռչող սարքը և նախկինում չէր հաջողվել ՊԲ-ին նման խնդիրներ կատարել, դա նույնպես արդիականացման արդյունք էր»,-ասել է նա։ Անդրադառնալով հակատանկային միջոցներին՝ Արտակ Դավթյանն ասել է.«Հակատանկային միջոցների մասով կարող եմ ասել, որ մեծացել է հեռահարությունը։ Մոտավորապես, մեր ունեցած միջոցներից՝ երկու անգամ, և որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի հակատանկային միջոցներ անմիջապես կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»։ ԳՇ պետն ընդգծել է, որ զորավարժությունների ընթացքում իր համար հատկապես ուրախալի էր Պաշտպանության բանակում խոշոր տրամաչափի հեռահար համազարկային կրակային միջոցների՝ «Սմերչ»-երի, ներդաշնակ կիրառումը։ «Ինչ վերաբերում է նոր միջոցների ձեռքբերմանը՝ մենք հիմա էլ ձեռք ենք բերում, հիմնականում փորձում ենք ձեռք բերել այն սպառազինությունը, ռազմական տեխնիկան, որը պահանջում է քիչ անձնակազմով լավ ուսուցված անձնակազմով, արդյունավետ խնդիրների կատարում», - ասել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |