Օհանյանն ու Թանկյանը համահայկական թվային հարթակ կստեղծեն՝ Highconnect![]() 8 հոկտեմբերի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ «համահայկական թվային պլատֆորմ» են ստեղծելու։ «Համահայկական թվային հարթակ ենք հիմնելու: Այն թույլ կտա բազմաթիվ, տարբեր հետաքրքրության տեր հանրույթների մասնակցել դրան: Սա կդառնա առցանց պլատֆորմ հայ ազգի համար»,- ասել է Թանկյանը, հայտնում է Shantnews.am-ը։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ պարզաբանել է, որ հարթակը կկոչվի Highconnect։ «Դատելով անվանումից` դա մի կողմից բարձր կապ է, մյուս կողմից` հայկական»,- նշել է Արշակյանը։ Ալեքսիս Օհանյանի խոսքով՝ ինքը, Թանկյանը, Էրիկ Իսրայելյանը երկար են մտածել ու հասկացել, որ իրենք մեծ հնարավորություններ ունեն՝ իրենց փորձը ներդնել և ստեղծել այդ հարթակը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |