Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում 9 հոկտեմբերի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Բուքմեյքերները «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինին ընդգրկել են գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին USA Today-ի վրա հղումով: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին: Ավանդաբար մրցանակի թեկնածուների անունները Շվեդական ակադեմիան գաղտնի է պահում: Հեղինակավոր բուքմեյքերական Nicer Odds կայքը հրապարակել է հնարավոր թեկնածուների ցուցակը: Առաջին հորիզոնականներում են կանադացի բանաստեղծուհի Անն Քարսոնը, գրող Մարիզ Կոնդեն Գվադելուպայից և կանադացի գրող Մարգարետ Էթվուդը, որը հայտնի է որպես «Աղախնի պատմությունը» բեսթսելերի հեղինակ, որի հիման վրա նկարահանվել է «Սպասուհու պատմածը» սերիալը: Հավանական թեկնածուների թվում են նաև Լյուդմիլա Ուլիցկայան, Միլան Կունդերան և Հարուկի Մուրակամին, իսկ ցուցակը եզրափակում է Ջորջ Մարտինը: 2019-ին 2 դափնեկիր է ընտրվելու, քանի որ 2018-ին սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին գրականության մրցանակ չի շնորհվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |