Վարչապետը և ՌԵՈւ գլխավոր տնօրենը խոսել են ներդրումների հեռանկարից 9 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ RTVI հեռուստաալիքն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ «ՌԵՈւ» ԲԲԸ-ն պատրաստ է խզել պայմանագիրը ՀՀ իշխանությունների հետ՝ պնդելով, որ արգելափակվում է իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, որը ՀՀ երկաթուղու կառավարիչն է: Ավելի ուշ ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը հայտնեց, որ ռուսական կողմը քննարկում է իրավիճակի զարգացման բոլոր տարբերակները, այդ թվում նաև հայկական կողմի հետ ՌԵՈւ պայմանագրի վաղաժամ խզումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |