Ալիև. Բաքուն փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում![]() 9 հոկտեմբերի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հոկտեմբերի 8-ին ելույթ ունենալով տեղահանվածների առջև, հայտարարել է, որ ԼՂ հիմնախնդրում Բաքուն Հայաստանի հետ փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում: «Տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ լինել չեն կարող: Դա բանակցությունների առարկա չէ և չի կարող լինել»,-ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը: Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: «Ամբողջ աշխարհն է ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը և մենք այդ ուղղությամբ հետևողական քաղաքականություն ենք վարում»,-ասել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում տեղի ունեցած Վալդայի համաժողովում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ՝ հայտարարելով. «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |