Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար. ԵՄ բավականաչափ ուշադրություն չէր դարձնում Կովկասին28 հոկտեմբերի 2008 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԵՄ նախագահող Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Քուշները խոստովանել է, որ Եվրամիությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ուշադրություն չի դարձրել Կովկասի իրադրությանը: «Եթե հետ դառնանք մի տաս կամ ավել տարի առաջ, ապա կարելի է մեզ մեղադրել նրանում, որ մենք բավականաչափ ուշադրություն չենք դարձրել այստեղին»,- ասել է նա Սանկտ-Պետերբուրգում կայացած Ռուսաստան-ԵՄ նախարարական հանդիպման արդյունքներն ամփոփող մամլո ասուլիսին:Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր հերթին մատնացույց է արել, որ Ռուսաստանը պատրաստ է սատարել ցանկացած, այդ թվում` ԵՄ ջանքերը` ուղղված «այն բանին, որպեսզի անվտանգության հուսալի երաշխիքներ ստեղծվեն, թույլ չտան նման ագրեսիվ արտահայտումների կրկնություն (Հարավային Օսիայի հանդեպ Վրաստանի կողմից)», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վրացական զորքերը օգոտոսի 8-ին ներխուժեցին Հարավային Օսիա եւ հարված հասցրեցին նրա մայրաքաղաք Ցխինվալիին` կիրառելով հրասայլեր եւ ծանր հրետանի: Ռուսաստանը ստիպված էր զորավիգ ուժ մտցնել ի օգնություն տարածաշրջանում տեղավորված խաղաղապահներին եւ ի կատար ածել Վրաստանը խաղաղության պարտադրելու գործողությունը: Այդ դեպքերից հետո Ռուսաստանը օգոստոսի 26-ին ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |