Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար![]() 9 հոկտեմբերի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջոն.Բ. Գուդենաֆին, Մ.Սթենլի Ուիթինգեմին և ճապոնացի Ակիրա Յոշինոյին լիթիում-իոնային մարտկոցների մշակման և կատարելագործման համար: Նոբելյան կոմիտեն նշել է, որ լիթիում-իոնային մարտկոցներն օգտագործվում են բոլոր սարքերում՝ սմարթֆոններից մինչև նոութբուքեր և էլեկտրամոբիլներ: Բացի այդ, մարտկոցներն ունակ են էներգիա կուտակել արևից և քամուց, ինչը թույլ է տալիս չօգտագործել հանածո վառելիք, գրում է «Վեդոմոստին»: Լիթիում-իոնային մարտկոցների մշակումը սկսվել է 1970-ականների նավթային ճգնաժամի շրջանում: Ուիթինգեմը սկսել է մշակել այն մեթոդները, որոնք թույլ կտային էներգիա ստանալ առանց հանածո վառելիքի օգտագործման: Հետագայում նրա կատարած աշխատանքը կատարելագործել է Գուդենաֆը և, վերջապես, Յոշինոն ստեղծել է առաջին կենսունակ մարտկոցը, որի անոդը պոլիացետիլենից է: Արդյունքում ստացվել է թեթև մարտկոց, որը կարելի է բազմիցս լիցքավորել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |