Փաշինյան. Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ՝ վատ է 9 հոկտեմբերի 2019 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում, խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին, մի օրինակ է բերել: Նա ասել է, որ Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ, ինչը վատ նորություն է, հայտնում է Shantnews.am-ը: «Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հազար մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար: Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրը ինչ շարժ է արձանագրել. պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափ, ինչքան նախորդ օրերին, ասենք 15 օր առաջ»,-ասել է վարչապետը: Նա հավելել է, որ ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով է ավելացել, բայց կտրոնների թիվը չի փոխվել: «Սա շատ վատ նորություն է, ես գործընկերություն ասելով սա նկատի ունեմ: Իհարկե, Գյումրիի մեր հարգելի գործարարները իմացել են, որ հարկայինն այդ օրը ռեյդ չի անելու, ոչ մի բան չի լինելու: Բայց, չէ որ կառավարությունն այդպիսի մասշտաբային գործողություն է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն էր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պե՞տք է անի, թե չէ»: Փաշինյանը մեկնաբանել է այսպես, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի: Նա ներկայացրել է դրական ցուցանիշներ ևս. «2019թ. առաջին 8 ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատ 75 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, իհարկե, մի մասը առևտրաշրջանառության աճի հետ է կապված, բայց հետհեղափոխական ժամանակի հետ էլ է կապվում»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |