Վրաց պատրիարք․ Ադրբեջանի հավակնությունները Դավիթ Գարեջայի համալիրի հանդեպ անհասկանալի են![]() 9 հոկտեմբերի 2019 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Կաթողիկոս, համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը նամակ է հղել Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադենին՝ սահմանային Դավիթ Գարեջայի վանական համալիր (Չիչիխիտուրիի և Ուդաբնոի վանքեր) այցելեու՝ Ադրբեջանի կողմից դրված արգելքի պատճառով: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն: Նամակում Պատրարքն ընդգծել է ստատուս քվոն վերականգնելու և զբոսաշրջիկների այցելություններն այդ համալիրներ այցելել թույլ տալու կարևորությունը: Իլիա Երկրորդը նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրով՝ երկու երկրների սահմանը որոշվում է 1936 և1938 թվականների քարտեզով, որտեղ Ուդաբնոյի և Չիչխիտուրիի վանքերը ֆիքսված են Վրաստանի տարածքում: «Մեզ համար կատարելապես անհասկանալի են ադրբեջանական կողմի գործողությունները, որոնք 2019 թվականից փաստացի մեզ զրկել են Ուդաբնոյի և Չիչխիտուրիի եկեղեցիներից և այնտեղ ամբողջովին սահմանափակել են ինչպես ուխտավորների և զբոսաշրջիկների, այնպես էլ հոգևորականների այցերը»,- ասված է հայտարարության մեջ։ Դավիթ Գարեջայի վանական համալիր 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր է, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի սահմանին: Համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Այն տարածքային վեճի առիթ է դարձել 1991-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |