Բալասանյանի հարցազրույցն ուղարկվել է ԱԱԾ 9 հոկտեմբերի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գրությամբ ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զորւյցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ճշտող հարցին՝ թե հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու պատճառը «ֆիզիկապես ոչնչացնելու» մասին հայտարարությանն է, Գոռ Աբրահամյանը նշեց, որ հարցազրույցն ԱԱԾ ուղարկելու նպատակը՝ տեսագրությունում առկա, նշվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելն է: «Նշված հանգամանքները» վերաբերում է ամբողջական տեսանյութին, որտեղ նաև նման հանգամանքների մասին տվյալներ կան՝ իր ամբողջության մեջ ստուգման առարկա դարձնելու համար»,- ասաց Աբրահամյանը: Վիտալի Բալասայնայնը հոկտեմբերի 8-ին հարցազրույցում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպմանը, նշելով, որ վարչապետն այդ քայլով փորձել է ցույց տալ՝ «տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տամ և «Սասնա ծռերը» ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն»: Բալասանյանը նշել էր, որ Արցախի ժողովրդի, Ղարաբաղի իշխանության դեմ ոտնձգություն իրականացնողներին պատրաստ են ֆիզիկապես ոչնչացնել՝ հավելելով, որ 2016 թվականին իրենք ներել են «ահաբեկիչներին»՝ «Սասնա ծռերին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |