Էրդողան. Թուրքիան իրավունք ունի գործողություն անել Սիրիայում![]() 10 հոկտեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 10-ին հայտարարել է, որ Անկարան «իրավունք ունի անդրսահմանային «Խաղաղության աղբյուր» գործողություն իրականացնել հարևան Սիրիայում 1998-ին Ադանայում երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շնորհիվ»: «Ինչ վերաբերում է Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, ապա այն հաստատ ԱՄՆ-ին չի պատկանում: Դա միջազգային տարածք է, դա Սիրիայի օդային տարածքն է: Եթե այն չի պատկանում ԱՄՆ-ին, ապա դրա օգտագործման հարցը որոշում է Ասադի ռեժիմը: ԱՄՆ-ին Սիրիա ռեժիմը չէ հրավիրել: Իսկ մենք այնտեղ ենք գտնվում համաձայնագրի շրջանակում (Անկարայի և Դամասկոսի միջև ստորագրված): Ըստ այդ պայմանագրի, եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում ՔԱԿ դեմ, մեր զինվորականներն իրավունք ունեն հետապնդելու ահաբեկիչներին Սիրիայի տարածքում»,-ասել է Էրդողանը Yeni Safak թերթին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Էրդողանն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսությունը կործանելու սպառնալիքին: «Ես այդ փաստը դիտարկում եմ որպես հայտարարություն որոշակի շրջանակներում լարվածությունը կանխելու համար: Փաստն այն է, որ այդ տարածքից դուրս են բերվում ԱՄՆ զորքերը, ինչը ցույց է տալիս նրանց իրական մտադրությունը: Նրանք մեզ ասել են, որ Թուրքիային դեմ դուրս չեն գա»,-ասել է Էրդողանը: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Ընթերցեք նաև.Թուրքիան գնդակոծել է Սիրիայի հայաբնակ բնակավայրերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |