Տուրիստականներից տուժած քաղաքացիները գործադիրից փոխհատուցում են պահանջում10 հոկտեմբերի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Տուրիստական գործակալություններից տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի առջև, որի ներսում ընթանում է գործադիրի հերթական նիստը: Նրանք պահանջում են վերադարձնել չեղարկված ուղևորությունների և չվերթների համար իրենց վճարած գումարները և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, հայտնում է Aysor.am-ը: Բողոքի ակցիայի մասնակիցները հիշատակել են Yerevan Travel, Travelan, Disney Tour տուրիստական գործակալությունները՝ մեղադրելով վերջիններիս տարբեր գործարքների մեջ ներքաշված լինելու ու կազմակերպված ձևով իրենց խաբելու մեջ: Ակցիայի մասնակիցները հիշեցրել են Yerevan Travel-ի նախկին աշխատակից Աննա Աահակյանի մասին, ով տուրիստական ծառայությունների վաճառք էր իրականացրել ընկերության անունից` գումարը դրամարկղ մուտք չանելով: Ընկերությանը հասցրած վնասի չափը գնահատվել էր 10 մլն դրամից ավելի: Ըստ ցուցարարների՝ Travelan-ը պատկանում է իրենց խաբած Աննա Սահակյանի ամուսնուն, գործակալությունը բացվել է Մաշտոց 18 հասցեում՝ Yerevan Travel-ի հետ կապված դեպքերից հետո: Ցուցարարների փոխանցմամբ՝ այս գործակալության աշխատանքից տուժել է մոտ 250 ընտանիք: Նրանք համոզված են, որ կալանավորված Աննա Սահակյանն այս գործում միակ մեղավորը չէ, գործին առնչություն ունեն նաև նրա ընտանիքի անդամները: «23 ամյա աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել: Մեր պահանջն է, որ բացահայտվի գործը, ինչ-որ ձևով հատուցում ստանանք»,- ասել է Կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից մեկը: Ցուցարարներից մյուսի խոսքով՝ ոլորտում վերահսկողություն է անհրաժեշտ, որովհետև իրենց խաբած տուրիստական գործակալության ղեկավարը բացել է նոր գործակալություն: 2019-ի ամռանը Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ Եգիպտոսի Հուրգադա քաղաքից, քանի որ Հուրգադա-Երևան թռիչքներ չէին իրականցվում: ՀՀ կառավարությունը Եգիպտոսումն մնացած քաղաքացիների տեղափոխման համար 2019-ի հուլիսին 47 մլն դրամ էր հատկացրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |