Փաշինյան. Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի Թուրքիայի ապօրինի գործողությունը դադարեցնելու համար10 հոկտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման գործողության առիթով և համարում է, որ այդ գործողությունն ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների, իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը Սիրիայի Հալեպ քաղաքում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն և կշարունակի այն: Նա նշել է նաև, որ հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգի սպառումից հետո գործադիր իշխանության ներկայացուցիչները դռնփակ ռեժիմում կքննարկեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Հայաստանի դիրքորոշումներն այդ հարցի վերաբերյալ: Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայի ռազմական ներխուժումը դատապարտելի է և կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |