ՀՀ-ում մոտ 54,000 մարդ հոգեկան առողջության խնդիրներ ունի10 հոկտեմբերի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ տառապում է հոգեկան հիվանդություններով: Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունի մոտ 54,000 մարդ, որից շուրջ 1500-ը` 0-17 տարեկան երեխաներն են, հայտնում է առողջապահության նախարարությունը։ 2019-ի թեման ինքնասպանությունների կանխարգելումն է: Տարեկան գրեթե 800,000 մարդ ինքնասպան է լինում և ավելի շատն ինքնասպանության փորձ անում: Յուրաքանչյուր դեպք դժբախտություն է ընտանիքի և հասարակության համար և երկարաժամկետ ազդեցություն է թողնում այն մարդկանց վրա, ովքեր կորուստ են ունեցել: Ինքնասպանություն գործում են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ: 15-29-ը տարիքային խմբում ինքնասպանությունը մահացության պատճառների երկրորդ տեղում է: Հոգեկան առողջության խնդիրները հաճախ ծագում են դեռահասության շրջանում և եթե դրանք չեն կառավարվում ու ճանաչվում, ապա կարող են հանգեցնել հոգեկան հիվանդության: Առցանց տեխնոլոգիաների օգտագործումը և տեղեկատվական գերբեռնումները, սթրեսները բերում են լրացուցիչ ճնշումների` նպաստելով հիվանդացության աճին: ԱՀԿ-ն պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ: Հոգեկան խանգարումներն ինքնասպանության դրդող հիմնական պատճառներից են: Օրվա գաղափարախոսությունն է` խրախուսել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, աջակցել նրանց վաղ տարիքից կառուցելու մտավոր ճկունություն: Նշվում է, որ Հայաստանում հոգեբուժական օգնությունն իրականացվում է պետության միջոցների հաշվին` պետության երաշխավորած նպատակային ծրագրերի շրջանակներում, մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմունքներով: Ներկայումս «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվում են փոփոխություններ, որոնց նպատակն է լրացնել հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը, օրենքով սահմանել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները և սահմանել դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |