Ռուանդայում ներկայացրել են Աֆրիկայում պատրաստված 1-ին սմարթֆոնները10 հոկտեմբերի 2019 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ռուանդայում գործող Mara Group ընկերությունը ներկայացրել է 2 սմարթֆոն, որոնք ամբողջությամբ Աֆրիկայում են պատրաստված: Mara X և Mara Z մշակումները «Արտադրված է Ռուանդայում» պետական նախաձեռնության մաս են կազմում: Այդ մասին ասել է երկրի նախագահ Փոլ Կագամեն, գրում է TJ-ն տեղական New Times-ի վրա հղումով: 1994 թվականին երկիրը հիմնահատակ ավիրվեց մոտ 1 մլն կյանք խլած տուտսիների ցեղասպանության ու զուգահեռ ընթացած քաղպատերազմի հետևանքով։ Պատերազմի ավարտից հետո Ռուանդան սկսել է վերականգնել երկիրը՝ վերջին տարիներին կատարելով ներդրումներ նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Աֆրիկայն ընկերությունները սմարթֆոններ են հավաքում Եգիպտոսում, Եթովպիայում, Ալժիրում և ՀԱՀ-ում, սակայն ներմուծում են բաղադրիչները, ասել է Mara Group-ի ղեկավար Աշիշ Թաքքարը: Նրա գլխավորած ընկերության գործարանն առաջինն է Աֆրիկայում, որտեղ հեռախոսները ոչ թե հավաքում են արդեն պատրաստի մասերից, այլ ստեղծում են զրոյից: Թաքքարը պատմել է, որ գործարանի կառուցման համար ծախսվել է 50 մլն դոլար, այն կարող է օրական 10, 000 հեռախոս արտադրել: Mara X-ն բյուջետային մոդելն է, սմարթֆոնի գինը 130 դոլար է, այն ունի МТ6739 4 միջուկանի պրոցեսոր, 16 Գբ օպերատիվ հիշողություն, 5,5 դյույմանոց էկրան, 13 և 5 մեգապիկսելանոց տեսախցիկներ: Իսկ Mara Z-ը 60 դոլարով ավելի թանկ է՝ այն ավելի մեծ էկրան ունի և 32 Գբ ներկառուցված և 3 Գբ օպերատիվ հիշողություն: Երկու սմարթֆոններն էլ աշխատում են «մաքուր» Android 8.1-ով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ |